ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ասա ո՛չ պատերազմին և այո՛ խաղաղությանը»․ Իտալիայի հայերը պահանջում են արգելափակել զենքի վաճառքն Ադրբեջանին
Իտալիայի հայկական միությունները և կազմակերպությունները պաշտոնապես միացել են Հռոմում նախատեսվող խաղաղության նախաձեռնություններին, հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ Հայերի պատվիրակությունը Պիացցա դելա Ռեպուբլիկա հրապարակից դրոշներով ու պաստառներով մասնակցել է երթին՝ կրկին բարձրաձայնելու համար, որ դատապարտում է յուրաքանչյուր պատերազմ։
Աղբհուրը նշում է, որ Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակման և տարածաշրջանից ողջ հայ բնակչության բռնի գաղթի կապակցությամբ Իտալիայի հայերն իտալական կառույցներին խնդրում են մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված հայերին, ազատ արձակել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորներին (ներառյալ Արցախի իշխանության ներկայացուցիչներին)։
Իտալիայի հայերը պահանջում են Արցախում հայկական ողջ կրոնական ճարտարապետական ժառանգության մոնիթորինգ, որը վերջին տարիներին ադրբեջանցիների կողմից մշտապես ենթարկվել է վանդալիզմի կամ ծիծաղելի պատմական փոփոխությունների։ Պահանջում են անվտանգության և ազատության երաշխիքներ բոլոր հայերի համար, ովքեր կցանկանան վերադառնալ իրենց տներ։ Իտալիայի հայերը պահանջում են նաև արգելափակել Ադրբեջանին զենքի վաճառքը։
Իտալական ԶԼՄ-ներին, որոնք վերջին շաբաթներին համարժեք լուսաբանել են շարունակվող ողբերգությունը, հայերը խնդրում են չանջատել լուսարձակները։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
[c21eca0d728eff0fded2c8a50925be52.jpg]
[aec38eb76ed0b54ce82d75281029ba53.jpg]
[2f03e8d85f0c54e0549764120c0054f6.jpg]
[16301eea4cf106276bf3a3b476b5da14.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քարտեզը մեր «հարևանների» թիրախում
Ո՛չ առաջին, և ո՛չ էլ վերջին անգամն է, երբ Ադրբեջանը քարտեզի վրա տեղանունների փոփոխություն է կատարում: Ավելի վաղ հայտնել...
Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել, որից 24-ը՝ մարզերում
Հոկտեմբերի 9-ի դրությամբ 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում, ըստ այդ...
Երևանի դպրոցներից մեկում մերժել են արցախցի երեխային ընդունել իրենց մոտ
Ադրբեջանական վերջին վայրագությունների արդյունքում հայաթափվեց ողջ Արցախի Հանրապետությունը, մարդիկ կորցրին ամեն հնարավոր բ...
Իսրայելում հայերին աջակցության շտաբ է ստեղծվել. ի՞նչ վիճակ է հայաբնակ շրջաններում
Իսրայելում սպանվածների թիվն անցավ 1200-ը, 2700 վիրավոր։ Գիշերը շարունակվում էին հրթիռահարումները հարավային շրջաններում,...