Իսրայելում հայերին աջակցության շտաբ է ստեղծվել. ի՞նչ վիճակ է հայաբնակ շրջաններում
Իսրայելում սպանվածների թիվն անցավ 1200-ը, 2700 վիրավոր։ Գիշերը շարունակվում էին հրթիռահարումները հարավային շրջաններում, իսկ կենտրոնական շրջաններում գիշերը համեմատաբար հանգիստ անցավ։ Այդ մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
Նրա տեղեկությամբ, Լիբանանի «Հզբոլլահ»-ը հայտարարել է իր «բանակի» մոբիլիզացիայի մասին։
«Կապը Իսրայելի տարբեր հայաբնակ շրջանների հետ շարունակվում է։ Ստանում ենք հեռախոսազանգեր մարդկանցից։ Հրթիռահարվող քաղաքներում ունենք համայնքային ներկայացուցիչներ, որոնք տվյալ քաղաքում կարող են աջակցություն ցուցաբերել»,-նշել է իսրայելահայ գործիչը։
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը ստեղծել է տեղեկատվական և հայերին աջակցության շտաբ, տեղեկացրեց Արտյոմ Չերնամորյանը և հավալեց․
«Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր ունեն օգնության կարիք, խնդրում ենք դիմել Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությանը:
«Նաիրի» միությունն երեկ իր պատրաստակամությունն է հատնել օգնել Պետախ Տիկվա քաղաքի թիկունքի ծառայությանն ու պատրաստակամությունն է հայտնել Պետախ Տիկվայի քաղաքապետ պարոն Ռամի Գրինբերգին՝ աջակցելու քաղաքի բնակիչներին պատերազմական այս իրադրությունում: Հեռախոսահամարներն են՝
054-808-27-35
050-716-45-57
052-336-47-74
Համագործակցում ենք Իսրայելում ՀՀ դեսպանատան հետ ու կապի մեջ ենք։ Դեսպանատունը ունի թեժ գիծ»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի դպրոցներից մեկում մերժել են արցախցի երեխային ընդունել իրենց մոտ
Ադրբեջանական վերջին վայրագությունների արդյունքում հայաթափվեց ողջ Արցախի Հանրապետությունը, մարդիկ կորցրին ամեն հնարավոր բ...
Զինծառայողը, որի սրտի զարկը վերականգնվել էր, գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վեր...
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 3...
Այս պահին Եգիպտոս մեկնելը վտանգավո՞ր է. ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանում են
Վերջին օրերին զարգացող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մտահոգությունների առիթ է դարձել ՀՀ այն քաղաքացիների շրջանո...