Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել, որից 24-ը՝ մարզերում
Հոկտեմբերի 9-ի դրությամբ 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում, ըստ այդմ՝ 95-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ըստ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի՝ միջին ծանրության հիվանդներ կան նաև անչափահասների շրջանում: 38 ծնունդ է գրանցվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում, որից 14-ը՝ Երևանում, 24-ը՝ մարզերում:
Առողջապահության նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ շարունակվում է կցագրումը առողջության առաջնային պահպանման հաստատություններում՝ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում, այսինքն՝ 16448 անձ արդեն իսկ հաշվառվել է ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում, ինչը տեղահանվածների 16,5 տոկոսն է:
«Եթե որոշակի առողջապահական խնդիրներ կան, այստեղից կարող ենք ուղեգրում ստանալ»,- ասաց Նազելի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ բռնի տեղահանվածները ՀՀ-ում բուժվում են պետպատվերի շրջանակում:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քարտեզը մեր «հարևանների» թիրախում
Ո՛չ առաջին, և ո՛չ էլ վերջին անգամն է, երբ Ադրբեջանը քարտեզի վրա տեղանունների փոփոխություն է կատարում: Ավելի վաղ հայտնել...
Երևանի դպրոցներից մեկում մերժել են արցախցի երեխային ընդունել իրենց մոտ
Ադրբեջանական վերջին վայրագությունների արդյունքում հայաթափվեց ողջ Արցախի Հանրապետությունը, մարդիկ կորցրին ամեն հնարավոր բ...
Զինծառայողը, որի սրտի զարկը վերականգնվել էր, գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վեր...
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 3...