Եգիպտոսը ժամանակավոր զինադադար է առաջարկել Իսրայելին և Պաղեստինին
Կահիրեում Sky News Arabia-ի թղթակիցը հաղորդել է, որ Եգիպտոսը ջանքեր է գործադրում Իսրայելի և «Համաս»-ի միջև կին բանտարկյալների փոխանակման համաձայնության հասնելու համար: Եգիպտոսի ջանքերը կենտրոնացած են պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ կանանց և երեխաների ազատ արձակման վրա՝ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության ընթացքում «Համաս»–ի կողմից գերեվարված կանանց ազատ արձակելու դիմաց։
Գործարքին հավանություն տալու վերաբերյալ Եգիպտոսը դեռևս վերջնական պատասխան չի ստացել ոչ մի կողմից։ Նախատեսվում է, որ գործարքը կենթադրի ժամանակավոր զինադադար՝ մինչև փոխանակման գործընթացի ավարտը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
Իսրայելի բանակը հայտարարել է քաղաքներում ռազմական գործողությունների ավարտի մասին
Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել, հաղորդում է timesof...
Ադրբեջանը հայտարարել է բանակի հետագա հզորացման անհրաժեշտության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի հետագա հզորացման մասին։Ըստ ադրբեջանական...