Ադրբեջանը հայտարարել է բանակի հետագա հզորացման անհրաժեշտության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի հետագա հզորացման մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։
«Ընդգծվել է, որ ադրբեջանական բանակի հետագա հզորացումը անվտանգության ապահովման կարևոր գործոններից է... Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը։
Կոնկրետ հանձնարարականներ են տրվել հակաօդային պաշտպանության, հետախուզության և հակահետախուզության ստորաբաժանումների, էլեկտրոնային պատերազմի և այլ ստորաբաժանումների ուժեղացման ուղղությամբ»,- ՊՆ-ի հաղորդագրությունը մեջբերում է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
Իսրայելի բանակը հայտարարել է քաղաքներում ռազմական գործողությունների ավարտի մասին
Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել, հաղորդում է timesof...
ՀԱՄԱՍ-ը հարվածել է Իսրայելի տարածքում գտնվող Կադիրովի մզկիթին
Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է երկրի Երուսաղեմի շրջանի Աբու Ղոշ գյուղի մզկիթի վրա պաղեստինյան հրթիռային հարձակման մասին։ Այս հ...