«Դեռ երբեք այսքան շատ իսրայելցի չէր սպանվել մեկ օրում». ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Մարտական գործողություններն սկսվելուց մոտ 48 ժամ հետո իրավիճակն Իսրայելում ահավոր է, ասել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը, տեղեկացրել է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելի հարավում մարտական գործողությունները դեռ շարունակվում են։ «Դա մեզանից ավելի շատ ժամանակ է խլում, քան մենք սպասում էինք...»։
Հնարավոր է նաեւ, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները դեռ թափանցում են Իսրայել Գազայի հատվածից, ասել է նա՝ ավելացնելով, որ իսրայելական ավիահարվածներ են հասցվում այն վայրերին, որտեղ հավաքվում են գրոհայինները՝ սահմանը հատելու համար։
Կոնրիկուսը տեղեկացրել է, որ ՑԱԽԱԼ-ի գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1 000 գրոհային թափանցել է Իսրայելի տարածք շաբաթ օրվա հարձակման ժամանակ։ 700 իսրայելցի՝ խաղաղ բնակիչներ եւ զինվորականներ, սպանվել են, կա ավելի քան 2 100 վիրավոր։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ «ծանր վիրավորները շատ են, սպասվում է, որ մահերի թիվը կավելանա։ «Դա, անշուշտ, ամենավատ օրն էր Իսրայելի պատմության մեջ։ Դեռ երբեք այսքան շատ իսրայելցի չէր սպանվել մեկ օրում»։ Համեմատություն անցկացնելով ԱՄՆ-ի հետ՝ նա ասել է, որ հանգստյան օրերի հարձակումն Իսրայելի համար «կարող է լինել սեպտեմբերի 11-ը եւ Փերլ-Հարբորը միասին վերցրած»։
Կոնրիկուսն ասել է, որ զգալի թվով իսրայելցի քաղաքացիական անձինք եւ զինծառայողներ են պատանդ վերցվել եւ ուղարկվել Գազայի հատված։ Նա կոնկրետ թիվ չի նշել, բայց ասել է, որ «շատ իսրայելցիներ [բռնի տարվել են] Իսրայելից դուրս»։
Նրա խոսքով՝ ՑԱԽԱԼ-ի ռազմական պատասխանը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հետապնդում էր երկու հիմնական նպատակ։ «Այս պատերազմի ավարտին ՀԱՄԱՍ-ը այլեւս ոչ մի ռազմական հնարավորություն չի ունենա սպառնալու Իսրայելի քաղաքացիական բնակչությանը։ ...ՀԱՄԱՍ-ը չի կարողանա կառավարել Գազայի հատվածը»։
Երկուշաբթի իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» հարյուրավոր օբյեկտների Գազայի հատվածում։
Կործանիչները, ուղղաթիռները եւ հրետանին գիշերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» ավելի քան 500 օբյեկտի, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ռուհի Մաշթաայի նստավայրին, որը ենթադրվում է, որ օգնել է կազմակերպել Իսրայել ներթափանցումը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
Իսրայելի բանակը հայտարարել է քաղաքներում ռազմական գործողությունների ավարտի մասին
Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել, հաղորդում է timesof...
Ադրբեջանը հայտարարել է բանակի հետագա հզորացման անհրաժեշտության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի հետագա հզորացման մասին։Ըստ ադրբեջանական...