Արցախի վտարանդի կառավարության գործունեությունն անհրաժեշտություն է. Մետաքսե Հակոբյան
Կարծում եմ, որ Հայաստանում Արցախի կառավարության գործունեության շարունակությունն անհրաժեշտություն է, քանի որ 120 000 արցախցին կապիտալ, է որը չի կարող մսխվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Աժ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Իրականում, ինձ համար ընկալումը մնացել է նույնը, կա Արցախի կառավարություն, Արցախի Ազգային ժողով, որը չէր կարող լուծարվել և լուծարված չէ։ Հիմա բոլորը պետք է կարողանան թափ տալ իրենց ու անցնել աշխատանքի, իրականում, եթե մենք թուլանանք, ու շարունակենք սգալ, դա ուղղակի չի ավարտվելու։ Պետք է իրողություններն ընդունել, սթափվել ու դուրս չմնալ իրականությունից, չպետք է համարել, որ ամեն բան ավարտված է»,- ասել է Մ. Հակոբյանն ու ավելացրել. «Վերջին շրջանում ես շատ եմ մտածել այն մասին, որ կարող է վատագույն սցենարը հենց այսպիսին լինել, սակայն այս իրավիճակում էլ պետք է պայքարը շարունակենք։ Չպետք է զրկել սերունդներին հայրենիք վերադառնալու հնարավորությունից»։
Եթե մենք թուլանանք ու ամեն բան ավարտված համարենք՝ առաջին հերթին մեր սերունդներին ենք զրկելու հայրենիքվերադառնալու հնարավորությունից»։
Նա ընդգծել է, որ Արցախի կառավարության գործունեության շարունակությունը միակ հնարավորությունն է ոտքի կանգնելու։
Հակոբյանի դիտարկմամբ՝ Բաքվի ինտեգրման ծրագիրը բոլորին էլ հայտնի է։ Նրանք առ այսօր էլ խոսում են ինտեգրման մասին։ Այսինքն՝ սեպտեմբերի 19-ից հետո ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եթե նույնսիկ եթե 10-20 քաղաքացի է ապրում Արցախում, ապա կարևոր չէ, երկխոսությունը պետք է շարունակվի, հետևաբար, միակ խելամիտ տարբերակն այն է, որ Արցախի կառավարությունը շարունակի գործել Հայաստանից։
Դիտարկմանը, թե արդյոք խոսքը միայն մինչև 2024 թ-ի հունվարի 1-ի մասին է՝ Արցախի ԱԺ պատգմավորն ընդգծեց, որ ամեն բան կախված է նրանից, թե դրանից հետո ինչ հարցեր կքննարկվեն և ինչ պահանջներ կներկայացվեն Ադրբեջանի կողմից, նպատակահարմար կգտնի Արցախը դա քննարկել, ընդունել, թե ոչ։ Այսինքն, պիտի լինեն մարդիկ, որոնք այդ գործընթացը կիրականացնեն։ «Ես կարծում եմ, որ պարտադիր է, ոչ միայն կառավարության, այլև Արցախի խորհրդարանի աշխատանքների շարունակությունը։
Ի վերջո, այդ ժողովուրդը կա, այդ ժողովուրդը իր ընտրությունը կատարել է ու մենք բոլորս ենք պարտավոր մեր աշխատանքը կատարել նաև հիմա»։
Մետաքես Հակոբյանի փոխանցմամբ՝ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են կատարվում, դրանք դեռևս չհամակարգված են, սակայն կուսակցության անդամներն արդեն սկսել են համակարգումը։
Նմանատիպ հոդվածներ
«Մեղրիի երթուղու ստեղծումը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ». Գալուզին
ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ...
ԼՂ ինքնալուրծարմամբ հայ-ադրբեջանական հшկամարտությունում վերջակետ դեռ չի դրվել. ՌԴ փոխարտգործնախարար
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել ՌԲԿ-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև...
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Օտարերկրյա անձանցից ոչ ոք չի մասնակցել ընտրություններին»․ Գալջյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.Երևի կհիշեք, որ քարոզարշավի ժամ...