ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ կուղարկի Մերձավոր Արևելք՝ «իրանական ագրեսիան» կանխելու համար. CNN

ԱՄՆ-ն մոտավորապես 20-25 F-35 և F-15 կործանիչներ կտեղակայի Մերձավոր Արևելքում, CNN-ին հայտնել է աղբյուրը։ Նշվում է, որ նպատակը «Իսրայելից դուրս Իրանի ցանկացած ագրեսիա կամ ռազմական գործողությունների ընդլայնում զսպելն է»: 

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ավելի վաղ հրահանգել էր ավելացնել F-35, F-15, F-16 և A-10 կործանիչների թիվը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Որոշումն ընդունվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի ֆոնին։ Վաշինգտոնը նաև ավիակիր խումբ է ուղարկել Արևելյան Միջերկրական ծով՝ «անհրաժեշտության դեպքում զսպող դիրքերն ավելի ամրապնդելու համար»։ 

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան հարյուրավոր հրթիռներով Իսրայելի տարածքի վրա հարձակումից հետո: ՀԱՄԱՍ-ի զինյալները վերահսկողության տակ են վերցրել մի շարք բնակավայրեր։ Հարյուրավոր մարդիկ զոհվել են, հազարավոր մարդիկ վիրավորվել։

Քաղաքականություն