ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանյան «Հեզբոլլահը» հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ուժերին միանալու մասին
Լիբանանյան «Հեզբոլլահը» հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ուժերին միանալու մասին: Այս մասին գրում են լրատվամիջոցները։
«Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է իսրայելական բանակի երեք դիրքերի գնդակոծության պատասխանատվությունը:
Իսրայելի պաշտպանության բանակը այօսր ավելի վաղ հայտարարել էր Լիբանանի շրջաններից մեկի ուղղությամբ հարվածների մասին` ի պատասխան գնդակոծության: Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը նշում է, որ հարվածների է ենթարկվել Լիբանանի հարավում գտնվող Քֆար-Շուբա գյուղը:
Հրապարակվել են նաև Լիբանանից Իսրայելի ուղղությամբ հռթիռակոծության կադրերը։
«Պաղեստինի դիմադրության ուժերի հետ համերաշխությունից ելնելով՝ մեր մի խումբ մարտիկներ այսօր առավոտյան հարձակվել են սիոնիստների բանակի երեք դիրքերի վրա լիբանանյան օկուպացված Շեբաա ֆերմաների մոտ»,- ասված է «Հեզբոլլահի» հայտարարության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստին։
Հարվածները հասցվել են մեծ քանակությամբ հրթիռներով ու արկերով, այդ թվում՝ իսրայելական բանակի ռադիոլոկացիոն կայանի ուղղությամբ, «ուղիղ խոցում է» եղել, նշել է շարժումը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակամարտության հետևանքները․ ինչ տեսք ունեն Գազայի հատվածն ու Իսրայելը
Գազայի հատվածում իսրայելական հարվածները մեծ վնասներ են առաջացրել։ Տեսանյութի առաջին կադրերում Գազայի հատվածն է։ Երկրորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Համացանցում տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրայելի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Իսրայելի պատասխան հարվածի կադրերը Գազայի հատվածին
Համացանցում հայտնվել են Գազայի հատվածին Իսրայելի պատասխան հարվածի կադրերը։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ հարվածի...