ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը հայտարարել է Լիբանանին հասցվող հարվածների մասին
Թել Ավիվը որոշել է հարվածներ հասցնել Լիբանանի շրջաններից մեկին՝ ի պատասխան այնտեղից հասցված հարվածների: Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ալիքում:
«Հրետանին հարվածներ է հասցնում Լիբանանի այն շրջանին, որից իրականացվել է հրետակոծությունը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Սոցցանցերում նաև կադրեր են հայտնվել Լիբանանի և Իսրայելի սահմանին իրավիճակի վատթարացման մասին։
Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել է՝ կրակի տակ է հայտնվել երկրի հարավում տեղակայված Կֆար-Շուբա գյուղը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին, Գազայի հատվածի բնակիչներին կոչ էր արել անհապաղ լքել տարածքը: Նա հայտարարել էր՝ Իսրայելի բանակն անհապաղ գործի կդնի ողջ հզորությունը` ՀԱՄԱՍ խմբավորմանը ոչնչացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակամարտության հետևանքները․ ինչ տեսք ունեն Գազայի հատվածն ու Իսրայելը
Գազայի հատվածում իսրայելական հարվածները մեծ վնասներ են առաջացրել։ Տեսանյութի առաջին կադրերում Գազայի հատվածն է։ &n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Իսրայելի պատասխան հարվածի կադրերը Գազայի հատվածին
Համացանցում հայտնվել են Գազայի հատվածին Իսրայելի պատասխան հարվածի կադրերը։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ հարվածի...