Թուրքիան կարող է ընդլայնել ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում
Թուրքիան կարող է ընդլայնել Սիրիայի հյուսիսում օդային գործողությունների շրջանակը՝ ուղղված հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա տեղական թևի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SND) դեմ։ Նաև նախատեսում է ընդլայնել Սիրիայում և Իրաքում տեղակայված իր ռազմակայանների պատասխանատվության տարածքները, գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Սիրիայում օդային գործողությունները կիրականացվեն հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը նույն կերպ կգործեն Հյուսիսային Իրաքում՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով մարտական ինքնաթիռներ։ Թուրքիան գործելու է հոկտեմբերի 4-ի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարության լույսի ներքո, որ հոկտեմբերի 1-ին Անկարայում ՆԳՆ կենտրոնակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Սիրիայում և Իրաքում PKK-ի բոլոր ենթակառուցվածքներն ու օբյեկտներն այժմ օրինական թիրախներ են։ Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում օդային գործողությունները կդառնան «առօրյա», գրում է թուրքական թերթը։
Ըստ Hurriyet-ի՝ Անկարան ավարտել է տարբեր սցենարների հիման վրա հարակից տարածքներում գործողություններ իրականացնելու պլանների նախապատրաստումը։ Առաջնահերթություններից է Սիրիայի և Իրաքի հետ սահմաններից ահաբեկիչների ամբողջական մաքրումը։ Այս ուղղությամբ առաջնային թիրախը Հյուսիսային Իրաքի Զապ շրջանն է, որտեղ PKK-ն զգալի կորուստներ է կրել, իսկ Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Ռիֆաթ շրջանում գործողություն է նախապատրաստվում, նշում է թերթը։
Ըստ Hurriyet-ի՝ հոկտեմբերի 1-ից թուրքական բանակը Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է PKK-ի 58 օբյեկտ և սպանել 37 զինյալի, սակայն այդ թիվը կարող է աճել հոկտեմբերի 5-ի երեկոյան Սիրիայի հյուսիսում ավիահարվածից հետո։
Թուրքիայի իշխանությունները PKK-ին և SNA-ին անվանում են ահաբեկչական կազմակերպություններ և ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք։ Թուրքական բանակը պարբերաբար գործողություններ է իրականացնում քուրդ զինյալների դեմ Սիրիայի հյուսիսում և Իրաքում և մեծ խմբավորում է պահում սահմանին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Իսրայելն Արցախի հարցում գաղտնի օգնել է Ադրբեջանին. ԶԼՄ
Իսրայելը սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ հզոր զենք մատակարարելով՝ գաղտնի աջակցում էր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկո...
Քանի՞ զոհ ունի Բաքուն. ցուցակը թարմացվել է
Բաքուն թարմացրել է սեպտեմբերի 19-20-ը Արցախում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ցուցակը՝ ներառել...