Քանի՞ զոհ ունի Բաքուն. ցուցակը թարմացվել է
Բաքուն թարմացրել է սեպտեմբերի 19-20-ը Արցախում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ցուցակը՝ ներառելով՝ ևս հինգ զինվորականի անուն։
Ըստ այդմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 191 զոհված զինվորականի անուն-ազգանուն։
Երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է 192 զոհված զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի մասին։
Վիրավորվել է 512 մարդ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ։
Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի տվյալներով՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
Թուրքիան նոր «Akınçı» ԱԹՍ-ներ կտրամադրի Ադրբեջանին
Մոտ ժամանակներս Թուրքիան Ադրբեջանին կտրամադրի «Akınçı» անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է Բաքվում գտնվող Սելջուկ Բայրա...
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանի Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնում անցկացվում են «Ete...
«Ռուս խաղաղապահներն օգնել են խուսափել ավելի շատ զոհերից ԼՂ-ում հակամարտության սրման ժամանակ». Շոյգու
Ռուս խաղաղապահների անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողություններն օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից Լեռնային Ղարաբաղում հակա...