ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդեսայի մարզում պայթյուններ են որոտացել. հրդեհվել է 9 բեռնատար
Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանի սահմանային և նավահանգստային ենթակառուցվածքում պայթյուններ են տեղի ունեցել, Telegram ալիքում հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նա նշել է, որ պայթյունների հետեւանքով վնասվել են ենթակառուցվածքները, հրդեհվել է 9 բեռնատար։
«Հրդեհը մարվել է… Լաստանավային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվել է»,- գրել է Կիպերը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ավիահարվածի մասին ահազանգը տևել է ավելի քան երեք ժամ։
Ռուսաստանի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ենթակառուցվածքին հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի թիկունքում, ըստ ռուսական իշխանությունների, կանգնած էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Ամբողջ երկրում հարվածներ են հասցվում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։ Այդ ժամանակից ի վեր ամեն օր օդային հարձակումների մասին ահազանգեր են հայտարարվում Ուկրաինայի շրջաններում, երբեմն՝ ողջ երկրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր երաժշտական փառատոնի ժամանակ Պաղեստինի հարձակումից
Բացառիկ կադրեր երաժշտական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հարձակումիցԻնչ-որ պահի պարը կտրուկ դադարեց՝ անվտանգության աշխատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական բանակը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կենտրոնի վրա
Իսրայելական բանակը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կենտրոնի վրա Ալ-Ֆուրկան շրջանում։ Կադրերը հրապարակվել են սոցցանցերում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին
Իսրայելը հարձակվել է Լիբանանի տարածքի վրա: Արաբական և իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելի պաշտպանության բան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ տեսք ունի Գազայի հատվածն առավոտյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ավելի քան 700 իսրայելցի է սպանվել, 2 հազար150-ը՝ վի...