100 հազար դրամների փոխանցման գործընթացը այսօրվանից կմեկնարկի. վարչապետի խոսնակ
100,672 թիվը փոփոխության չի ենթարկվել, սա ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվն է, որոնք ժամանել են Հայաստանի Հանրապետություն:
Այս մասին այսօր Հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Հաշվառվածների թիվը այս պահին շարունակում է մնալ շուրջ 99 %, որը բավականին բարձր ցուցանիշ է: Այժմ Հայաստանի բոլոր համայնքներից փորձում են հավաքագրել հաշվառումների բոլոր տվյալները, քանի որ լինում են դեպքեր երբ նույն մարդը մի քանի անգամ է հաշվառվում»,- ասել է նա:
Խոսնակը նշել է, որ բուռն ընթացքում է 100 հազար դրամների տրամադրման գործընթացը, ԿԲ-ն առավել քան 50 հազար անձի բանկային տվյալներ փոխանցել է Միասնական սոցիալական ծառայություն:
«Գումարի փոխանցման գործընթացը այսօրվանից կմեկնարկի»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց. մանրամասներ
Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների և ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տ...
Պետդումա է ներկայացվել մի օրինագիծ, որն արգելում է միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
ՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որն արգելում է միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել, հայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախից չորս ծանր վիճակում գտնվող հիվանդներ տարհանվել են Ֆրանսիա
Այսօր կեսօրին Արցախից չորս ծանր վիճակում գտնվող հիվանդներ Երևանում ստանձնած պարտավորության համաձայն տարհանվել են Ֆրանսիա...
«Խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին». Փաշինյան
Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին,...