Քերոբյանը` Վերին Լարսի իրավիճակի մասին
Վերին Լարսում մեքենաներն անցնում են, թեև ոչ բոլորը։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա տվյալներով` նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է։
Ըստ նրա` էկոնոմիկայի նախարարության և կառավարության հիմնական նպատակն է, որ ՀՀ–ում արտադրված ապրանքները լինեն բարձր որակի։
Այդ ուղղությամբ ՀՀ կառավարությունը որոշ ժամանակ առաջ արդեն իսկ սկսել էր գործընթաց, որ ՀՀ–ից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի։
«Ես չէի ասի, որ որևէ քաղաքական ենթատեքստ կա։ Որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, և սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին։ Իսկ մնացած մեքենաներն անցնում են։ Ես չէի ուռճացնի խնդիրը»,– հայտարարել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, ունի սրտի...
«ԼՂ-ն լքած հայերի մի մասը ծրագրում է հետ վերադառնալ». Զախարովա
«Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ Ղարաբաղը լքած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ, եթե իրենց անվտանգությունը ապահո...
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա...
Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց. մանրամասներ
Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների և ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տ...