Արցախցիներն աջակցության ծրագրերով կարող են և՛ տուն գտնել, և՛ կարիքները հոգալ. Քերոբյան
Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ կառավարության տրամադրած աջակցության և ֆինանսական ծրագրերով կարող են և՛ տուն վարձել, և՛ առաջնային կարիքները հոգալ։ Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Քերոբյանի տվյալներով` ՀՀ–ում այսօր առկա է մոտավորապես 50 հազար դատարկ բնակարան և տուն, ըստ այդմ` արցախցիները կարող են բավականին համար գներով ու պայմաններով տուն գտնել ՀՀ տարածքում։ Նա օրինակ բերեց իր ընկերներից մեկին, որի ընտանիքն 8 անդամից բաղկացած և 200 հազար դրամով սեփական տուն է վարձել Փարաքարում։
Քերոբյանը նաև նշեց, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում մասնակցել են բռնի տեղահանվածների առաջնային սնունդով ապահովելու գործընթացին և 3-4 օրվա ընթացքում մոտավորապես 75 հազար սննդի փաթեթ են տրամադրել արցախցիներին։
Լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեցին նաև Արցախի հանձնման մասին։
«Արցախի ղեկավարությունը ուներ ուրիշ անուն այն պահին, երբ ստորագրվեց ԼՂ պետական մարմինների… գիտեք, չէ՞, ով է ստորագրել, ինչի համար եք ասում, որ Նիկոլ Փաշինյան…Ուրիշ հարց տվեք ինձ…Ինձ տնտեսական հարց տվեք»,– արձագանքեց Քերոբյանը։
Հիշեցնենք` Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ բյուջեից կհատկացվի միանվագ 100-հազարական դրամ։ Բացի այդ, յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, ունի սրտի...
«ԼՂ-ն լքած հայերի մի մասը ծրագրում է հետ վերադառնալ». Զախարովա
«Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ Ղարաբաղը լքած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ, եթե իրենց անվտանգությունը ապահո...
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա...
Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց. մանրամասներ
Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների և ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տ...