Արցախի բանակը ՌԴ ՊՆ–ին հանձնել է մոտ 57.6 միլիոն զինամթերք
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը մոտ 57,6 մլն զինամթերք են հանձնել ռուս խաղաղապահներին: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մասնավորապես, հանձնվել է 79 միավոր զրահատեխնիկա, 96 միավոր դաշտային հրետանային զինամթերք և ականանետ, 93 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 113 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա և ավելի քան 7 հազար միավոր փոքր սպառազինություն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Լեռնային Ղարաբաղում «տեղական հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի մասին»՝ սկսելով հրետակոծել խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղության միակ ճանապարհը «ՀՀ ՊՆ–ի զինվորականների ամբողջական դուրսբերումն է այնտեղից», որոնց առկայությունը Արցախում հայկական կողմը հերքել է։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ հակամարտող կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
Ավելի ուշ՝ սեպտեմբերի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի չճանաչված հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը հայտարարեց, թե Ղարաբաղում զինաթափման գործընթացը ավարտվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ապամոնտաժվել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի...
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...
ՌԴ ՊՆ–ն՝ Արցախում իրավիճակի մասին
Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վե...
ԱՄՆ–ն կկարողանա Ուկրաինային զենք տրամադրել ևս մի քանի ամիս. Սպիտակ տուն
ԱՄՆ վարչակազմը ևս մի քանի միլիարդ դոլար ունի Ուկրաինային ռազմական օգնության համար, զենքի տրամադրումը կշարունակվի նույն տ...