«ԼՂ–ից տեղահանվածներից ոմանք չեն օգտվի 40 000 դրամ աջակցությունից». Խաչատրյան
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանցից ոչ բոլորը կօգտվեն Հայաստանում բնակության ծախսերի համար տրամադրվող գումարից։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ։ Յուրաքանչյուր անձի կտրվի նաև 10 000 դրամ կոմունալ բոլոր ծախսերի համար։
«Այս գումարների տրամադրման առումով մի բացառություն կլինի։ Այն բոլոր հայրենակիցները, որոնք Հայաստանում բնակարան ունեն, նրանք և իրենց ընտանիքի անդամները այդ աջակցությունից չեն օգտվի։ Դա տրամաբանական է։ Մնացած բոլորը կօգտվեն»,– ընդգծեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը նաև որոշել է 2024 թվականի պետբյուջեով նախնական 10 մլրդ դրամ հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, ունի սրտի...
«ԼՂ-ն լքած հայերի մի մասը ծրագրում է հետ վերադառնալ». Զախարովա
«Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ Ղարաբաղը լքած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ, եթե իրենց անվտանգությունը ապահո...
ԼՂ–ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Այրվածքաբանության ազգային կենտրոնում այցելել է Արցախում վառելիքի պայթյունից տու...
Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց. մանրամասներ
Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների և ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տ...