Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմը
ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական շուկաների մշտադիտարկում է անում և անհրաժեշտության դեպքում արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։
«ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթաքում արտարժույթի շուկայում կտրուկ փոփոխություններ են եղել. դոլարի և եվրոյի նկատմամբ դրամը բավականին արժեզրկվել է։
Նշենք, որ փետրվարից ԿԲ - ն ամեն ամիս դոլար է գնել Հայաստանի ֆինանսական շուկայից։ Սկզբում գնումն իրականացվել է փոքր (շուկայի մասշտաբներով) ծավալներով, բայց հետո սկսել է աճել. փետրվարին գնվել է 40 մլն դոլար, մայիսին՝ ավելի քան 200 մլն դոլար, հուլիսին ՝ 230 մլն դոլար։ Տեսականորեն, հիմա ԿԲ-ն կարող է, ընդհակառակը, դոլար նետել շուկա, բայց սա միայն ենթադրություն է. որոշումը կայացնում է ԿԲ-ն ՝ շուկայի վերլուծության հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, ունի սրտի...
«ԼՂ-ն լքած հայերի մի մասը ծրագրում է հետ վերադառնալ». Զախարովա
«Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ Ղարաբաղը լքած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ, եթե իրենց անվտանգությունը ապահո...
ԼՂ–ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Այրվածքաբանության ազգային կենտրոնում այցելել է Արցախում վառելիքի պայթյունից տու...
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա...