Էրդողանը հայտնվել է հասարակության մեջ իր հիվանդության մասին լուրերից հետո
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտնվել է հանրության առաջ՝ տեղական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների ֆոնին, թե, իբր, ինքն իրեն վատ է զգում։
Չորեքշաբթի օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, թուրքական հեռուստաալիքներն ուղիղ եթերով հեռարձակել են նախագահի ժամանումը Անկարայում իշխող կուսակցության կենտրոնակայան։ Էրդողանը, որն ինքնուրույն իջել է մեքենայից, ողջունել է կուսակիցներին, կարճ զրույց է ունեցել, ապա մտել շենք։
Էրդողանը չորեքշաբթի չեղարկել էր իր այցը Իսպանիա, որտեղ նախատեսվում էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, պարզաբանել է, որ այցի չեղարկումը պայմանավորված է Էրդողանի զբաղվածությամբ։ Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցները պնդում էին, որ Էրդողանը մրսել է։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Ղարաբաղից. Լավրով
Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամենն, ինչ կարող են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։&nbs...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...