ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ամազոնի ջրի մակարդակը ռեկորդային նվազել է, սատկել են հարյուրավոր դելֆիններ և ձկներ
Ամազոնը՝ Հարավային Ամերիկայի ամենամեծ գետը, հսկայական ազդեցություն ունի ողջ տարածաշրջանի կյանքի վրա: Ծայրահեղ շոգի և երաշտի պատճառով Ամազոնի, նրա վտակների և այս գետով սնուցվող լճերի ջրի մակարդակը ռեկորդային մակարդակի է իջել դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Ջրի նվազումը և բարձր ջերմաստիճանը հանգեցրել է Թեֆե լճում ձկների և հարյուրավոր դելֆինների զանգվածային մահվան: Ջրի մակարդակի անկումը դժվարացնում է նավարկությունը, իսկ Ամազոնին մոտ ապրող մարդիկ, որոնց եկամտի հիմնական աղբյուրը ձկնորսությունն է, գտնվում են ծանր վիճակում:
Գիտնականների կարծիքով, այն, ինչ կատարվում է Ամազոնի հետ, մարդածին ազդեցության պատճառով կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումներից մեկն է:
[5a8cc049a63780a743d7ddd710dae03b.png]
[80f8b7e0e5c2bb74ed7e79ee4d6c07a5.png]
[3528e2eebb3cceca9a917d45706e9e44.png]
Նմանատիպ հոդվածներ
Արցախում մնացել է մի քանի տասնյակ հայ. Հունան Թադևոսյան
Արցախում մնացել է մի քանի տասնյակ հայ: Այս մասին գրել է Արցախի հանրապետության ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ...
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին. ԶԼՄ
Ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին: Այդ մասին հայտնում է Կոռնիձորից աշ...
Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստան
Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից15 ուղևորներով վերջին ավտոբուսը հասավ Գորիս. Գեղամ Ստեփանյան
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջո...