Տեղեկությունը, թե պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել ՀՀ չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՀ
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է հրապարակել։
«Թյուրընկալումից խուսափելու համար հայտնում ենք, որ մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, որ «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան» չի համապատասխանում իրականությանը։
«Հումանիտար կենտրոնի» տաղավարում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է ԼՂ-ից Հայաստան տեղափոխված աճյունների ընդհանուր թիվը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ առողջապահությա նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ 125 զոհվածի աճյուն Արցախից տեղափոխվել է Հայաստան։
Նմանատիպ հոդվածներ
Թարմացում․ քանի բռնի տեղահանված կա ժամը 08:00-ի դրությամբ
Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը հատել է 65 հազարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտից դեպի Հակարի կամուրջ ճանապարահատվածի մի մասը քանդված է
«Ժող ջան, զգույշ եղեք»։ Այս մասին իր սոցկայքում գրել է լուսանկարիչ Վահան Ազիբեկյանը և կից լուսանկարներ տարածել։ &nb...
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...