Անհնար էր մնալն ու ադրբեջանցու հետ ապրելը․ դատարկված Մեծ Շենի համայնքապետ
Արցախի Մեծ Շենը նույնպես ամբողջությամբ դատարկվել է։ Համայնքի 80 բնակիչներն արդեն դուրս են եկել իրենց տներից։ Այս մասին գրում է «Ազատությունը»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ համայնքապետ Դավիդ Դավիդյանն ասում է՝ վերջինը երեկ ինքն է լքել հայրենի գյուղը։ Նրա խոսքով՝ անհնար էր մնալն ու ադրբեջանցու հետ ապրելը։
«Տուն-տեղ թողել ենք, մի ավտոյով դուրս եկել, անասուն, մեղուներ, ապրուստ, բոլորը թողել ենք... Սա վերջն է, Արցախը ընդմիշտ, հավիտենական գնաց, կորցրեցինք, ծախեցինք, դավաճանեցինք, մայր Հայաստանը իր ձագուկին դավաճանեց, նույնիսկ կենդանական աշխարհում նման բան չկա։ Արցախի մասին միայն պատմության դասագրքերում կկարդաք։ Սպասեք հաջորդը Սյունիքն է», - նշել է համայնքապետը։
Դավիդյանն ասել է, որ ինքը արդեն հասել է Կոռնիձոր, երեխաները դեռ նոր են դուրս եկել, Շուշիի մատույցներում են, խցանումներ են, 2-ից 4 օր ճանապարհ են գալիս։ Սպասում է նրանց, որ հասնեն Գորիս, ու միասին երևի Կոտայքի մարզ կուղևորվեն։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտից դեպի Հակարի կամուրջ ճանապարահատվածի մի մասը քանդված է
«Ժող ջան, զգույշ եղեք»։ Այս մասին իր սոցկայքում գրել է լուսանկարիչ Վահան Ազիբեկյանը և կից լուսանկարներ տարածել։ &nb...
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...