Ակցիայի մասնակիցը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. ՔԿ
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացված հաղոդման համաձայն, ըստ առցանց հարթակում հրապարակված տեսանյութի, Երևան քաղաքի Մաշտոց-Պուշկին խաչմերուկում սեպտեմբերի 22-ին ճանապարհը փակելու հարցի շուրջ բողոքի ակցիա իրականացնողների և այլ անձանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, ցուցադրաբար անտեսելով համակեցության կանոնները, խոչընդոտելով ճանապարհի այդ հատվածով բնականոն երթևեկությունը, ձեռքերով հարվածել է փակված ճանապարհը անցնելու փորձ կատարող ավտոմեքենային, նստել մեքենայի վրա, ապա ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել մի կնոջ, ապա նաև ճանապարհի երթևեկելի գոտում տեղադրված աղբամանները հանող ևս մեկ կնոջ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Իրականացվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու, միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտից դեպի Հակարի կամուրջ ճանապարահատվածի մի մասը քանդված է
«Ժող ջան, զգույշ եղեք»։ Այս մասին իր սոցկայքում գրել է լուսանկարիչ Վահան Ազիբեկյանը և կից լուսանկարներ տարածել։ &nb...
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...