Ադրբեջանը սեպտեմբերի 19-ի գործողության հետևանքով ունի առնվազն 200 զոհ. ԶԼՄ
Բերլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։
Ընդդիմադիր լրատվամիջոցը պնդում է, որ ցուցակը կազմվել է սոցիալական ցանցերում կատարված գրառումների, ինչպես նաև զոհերի հարազատների և համայնքապետերի հետ զրույցների հիման վրա։ Հրապարակված ցուցակից պարզ է դառնում, որ 24 ժամ շարունակված մարտերի ընթացքում ամենաշատ զոհեր տվել է Ադրբեջանի հարավ-արևելյան՝ թալիշներով բնակեցված տարածաշրջանը։
Meydan TV-ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողներից 30-ը (զոհվածների ընդհանուր թվի 15 տոկոսը) ծնունդով Լենքորանի, Ջալիլաբադի, Մասալիի, Լեռիկի և Աստարայի շրջաններից են։ Համեմատության համար, ավելի քան երկու միլիոն բնակչություն ունեցող Բաքուն և երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջան ընդամենը 7-ական զոհ ունեն։
Կայքը նաև տեղեկացնում է, որ ցանկում ընդգրկված չեն ականի պայթյունից զոհված ոստիկանների և վերջին օրերին Ղարաբաղում տեղի ունեցած ավտովթարներում զոհված զինծառայողների անունները։
«Նրանց հետ միասին զոհերի թիվը կհասներ 215-ի», - պնդում է Meydan TV-ի խմբագիր Հաբիբ Մունթազիրը։
Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը զոհված զինծառայողների մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն...
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կ...
Ադրբեջանական զինուժը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը․ ՊԲ
Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվա...