«Վաղը 8-11-ը` համատարած անհնազանդության ակցիաներ». Սաղաթելյանը նշեց հասցեներ
Վաղը առավոտյան 8-11-ը մայրաքաղաքում համատարած անհնազանդության ակցիաներ կլինեն: Գործի հաջողությունն ու արագությունը կախված է ձեր յուրաքանչյուրի մասնակցությունից: «Առավոտյան Կրկեսի դիմաց, Երիտասարդական մետրոյի մոտ, Բրյուսովի դիմաց և Հանրապետության հրապարակում հավաքվում ենք, այդ տեղերում լինելու են մեր կազմակերպիչները և ձեր հետ սկսելու են անհնազանդության, բողոքի ակցիաներ: Բոլոր նրանք, ովքեր գոռում եք` գործողություն ա պետք, վաղը գործողության օրն ա:
Աջափնյակ համայնք` Մարզահամալիրի դիմաց:
Շենգավիթ` Գարեգին Նժդեհի հրապարակ:
Էրեբունի` Սասունցի Դավթի արձանի մոտ:
Արաբկիր` Կոմիտաս 38 Սբ Խաչ եկեղեցի և Վազգեն Առաջին փողոցի սուպերմարկետի մոտ:
Զեյթուն` Երևան Սիթի հանրախանութի դիմաց:
Վաղը առավոտ ժամը 8-ին գործողության ժամն է, խնդրում եմ, ներկա եղեք, եթե մի քանի օր բոլորս դուրս գանք միասին, պետական ամբողջ ապարատը կանգնեցնելու ենք»:
Նա նշեց, որ անհնազանդության տարբեր ակցիաներ կլինեն նաև օրվա ընթացքում, իսկ երեկոյան ժամը 18:00-ին հանրահավաք կլինի:
Նմանատիպ հոդվածներ
Թարմացում․ քանի բռնի տեղահանված անձ է մուտք գործել ՀՀ՝ ժամը 20:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 26-ի ժամը 20:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Այս մասին հայտնում են Հ...
Բժիշկները վրանային կայանում աշխատում են 24-ժամյա ռեժիմով. մանրամասներ Կոռնիձորից
Արդեն երկու օր է, ինչ Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով իրականացվում է բռնի տեղահանված անձանց տեղափոխում Հայաստան: Նրա...
Նոր տվյալներ․ Գեղամ Ստեփանյանը հայտնել է վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հաղորդում է․ Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-...
Նազելի Բաղդասարյանը հայտնել է, թե քանի բռնի տեղահանված անձ է մուտք գործել Հայաստանի Հանարապետություն
Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 74400 անձ է մուտք գործել Հայաստանի Հանարապետություն: Այս մասին...