ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը ձերբակալվել է
«Երկրապահ» պատգամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը ձերբակալվել է, նրան, սակայն, այս պահին առաջադրված չէ որևէ մեղադրանք։ Այս մասին ասաց Բազեյանի փաստաբան Հակոբ Ջհանգիրյանը։
Նշենք, որ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ալբերտ Բազեյանը սեպտեմբերի 23-ին բերման էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի կազմակերպման և իշխանության բռնազավթման փորձի համար։
«Ալբերտ Բազեյանին ձերբակալել են իր բնակարանից սեպտեմբերի 23-ի երեկոյան»,- նշեց փաստաբանը։
Թե ինչ է պատրաստվում անել Բազեյանի փաստաբանական թիմը` Ջհանգիրյանը չասաց՝ նշելով, որ հետագայում եթե լրացուցիչ տեղեկություններ լինեն, կհայտնեն այդ մասին։
Փաստաբան Ջհանգիրյանը նշեց, որ որևէ այլ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ ընթանում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել են Ալբերտ Բազեյանն ու ևս 7 հոգի
«Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ 8 անդամ, այդ թվում՝ Ալբերտ Բազեյանը, ինչպես նաև այլ անձինք ձերբակալվել են։ Տեղեկութ...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին
Սեպտեմբերի 9-13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվ...
Եղանակը Հայաստանում. հաջորդ շաբաթվա սկզբին անձրև կգա
Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը...
Reuters-ի լուսանկարիչը զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են Լիբանանում իսրայելական կրակից
Իսրայելական զորքերը հրասայլերից կրակ են բացել հարավային Լիբանանի շրջանի ուղղությամբ, որտեղից պաղեստինյան արմատականները զ...