Քաղաքականություն

Ադրբեջանում աշխատանքային խումբ են ստեղծել ԼՂ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով

Ադրբեջանում աշխատանքային խումբ են ստեղծել ԼՂ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով
Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են աշխատանքային խումբ՝ Լեռնային Ղարաբաղում սոցիալական, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը…

Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են աշխատանքային խումբ՝ Լեռնային Ղարաբաղում սոցիալական, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար:

 

Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: Աշխատանքային խումբը ղեկավարում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։    
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:    
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։    

Նմանատիպ հոդվածներ

Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին: «Հարգարժան պարոն նախագահ, Ձե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250