Պուտինը՝ ԼՂ-ում կատարվողի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ սերտ շփման մեջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։ Այս մասին Պուտինը խոսել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ընթացքում։
«Մենք սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի՝ թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի և թե՛ Բաքվի իշխանությունների հետ։ Հուսով եմ, որ կկարողանանք հասնել դեէսկալացիայի և խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն»,- ասել է Պուտինը։ Նա տեղեկացրել է, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում ավելի քան 2000 քաղաքացիական անձ կա, որոնցից կեսից ավելին երեխաներ են։ ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Արցախում գտնվող ռուսական խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են կողմերի հետ։
«Մեր խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։ Անում են ամեն բան՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը»,- ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...
ԼՂ-ում խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մար...
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ նախկի...
Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկա...