ԼՂ-ում խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մարմիններից մեկի հավաստի աղբյուրը, գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Առաջին կասկածյալներն արդեն բերման են ենթարկվել»,- ասել է նա։
ՊՆ–ի աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների սպանության համար, հեռացվել է ծառայությունից։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենա է գնդակոծության ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները մահացել են։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Եվլախում կայացած հանդիպման մասին
Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպո...
Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկա...
«Հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց». Փաշինյան
Մեկ միջադեպ է այսօր, ցավոք, տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-...