ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նպատակը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում տեղեկացրել է, որ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է.
«Այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ միջազգային գործընկերները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, այնինչ Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ․
«Ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի»։
Նա հանրության ուշադրությունը հրավիրեց ներքին ու արտաքին ուժերի վրա, որոնք, իր ձևակերպմամբ, ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ.
«Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են, և մենք կառավարելու ենք այս գործընթացը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 5-ին կստորագրվի՞ փաստաթուղթ. Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք կստորագրվի փաստաթուղթ հոկտեմբերի 5-ին՝ Գրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». Փաշինյան
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնայի...
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...