Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե աջակցում է Ադրբեջանին:
«Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ։
Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու։ Մեր առաջնային նպատակն է, որ բոլորը, այդ թվում՝ հայերն Ադրբեջանի տարածքներում կողք-կողքի ապրեն խաղաղության պայմաններում։ Աջակցում ենք Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին, որի հետ գործում ենք «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»,- նշել է Էրդողանը։
Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արդարացրել և աջակցություն է հայտնել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ դրանք բացատրելով որպես հարկադիր միջոցներ։
Նախարարությունում նաև հավելել են, որ «Ադրբեջանը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ է համարում «իր ինքնիշխան տարածքում»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները:1. Հանրային ձայ...
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը. Հաջիզադե
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով...
Այսօր Եվլախում սպասվում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր Եվլախում սպասվում Է Եվլախում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը: Ավելի վաղ Արցախի նախագահի...
ՔՊ–ն առաջատար է մի շարք ընտրատեղամասերում. Փամբուխչյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է քվեարկության նախնական...