Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններից տարհանվել է ավելի քան 7000 մարդ. Արցախի ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Ավելի վաղ ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել էր Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարհանվածների թվի վերաբերյալ գնահատականներին:
«Իմ կոպիտ և ոչ պաշտոնական գնահատականը ցույց է տալիս, որ ավելի քան 4000 արցախցիներ տարհանվել են իրենց համայնքներից ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի պատճառով։
Վեց համայնք ամբողջությամբ տարհանվել է, մյուսները՝ մասնակի։ Թիվն ավելանում է»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: 1. Հանրային ձա...
Այսօր Եվլախում սպասվում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր Եվլախում սպասվում Է Եվլախում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը: Ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմ...
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...