Քաղաքականություն
Զելենսկին բացառել է Ռուսաստանի Դաշնությանը տարածքային զիջումների հնարավորությունը
Julya
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է խաղաղության հասնելու համար Ռուսաստանին տարածքային զիջումների հնարավորությունը:
Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի ռազմական հակամարտությունը Ռուսաստանի հետ չի ավարտվի տարածքների փոխանցմամբ։ Բացի այդ, նա վստահեցրել է, որ ուկրաինական բանակի հակահարձակումը կշարունակվի անձրևների սկսվելուց հետո։
«Ոչ: Սա մեր տարածքն է», - ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է զիջել իր հողերի մի մասը։
Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով ուկրաինական հակահարձակման ժամկետների հարցը հավելել է․ «Մենք պետք է առաջ գնանք։ Մենք ժամանակ չունենք կորցնելու։ Մոռացեք եղանակի և նման բաների մասին»։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Julya
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Julya
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
Julya
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
Julya