ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կլինե՞ն նոր արտահերթ ընտրություններ. պարզաբանում է ԿԸՀ քարտուղարը
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հարցին, թե արդյոք մասնակցության ցածր տոկոսը կարող է երկրորդ փուլի հիմք լինել:
«Մեր օրենսդրությամբ ընդհանրապես ընտրությունների քվորում չկա, և ընտրությունը համարվում է կայացած, եթե այլ խնդիրներ չկան, այսինքն` կախված մասնակիցների թվից` այն չի կարող համարվել անվավեր, առոչինչ կամ այլ ընթացակարգով չճանաչվել որպես ընտրություն կամ չկայացած ճանաչվել»,- ասել է նա:
Սմբատյանը նշել է,, թե ցածր մասնակցությունն ավելի շատ քաղաքական գործիչների և քաղաքագետների ուսումնասիրության առարկան է:
«Կարծում եմ` ավելի բարձր պիտի լինի վերաբերմունքը Երևանի նկատմամբ, անտարբերություն նկատվեց: Երկրորդ փուլ այս ընթացակարգով գոյություն չունի: Եթե Երևանի ավագանու որևէ խմբակցություն չի ունենում 33 կամ ավել մանդատ, և ավտոմատ կերպով նրա առաջին համարը քաղաքապետ չի ընտրվում, ավագանին պարտավոր է առաջին նիստից հետո երկշաբաթյա ընթացքում ընտրել Երևանի քաղաքապետ, եթե չի հաջողվում, այդ դեպքում լուծարվում է, այն է` լիազորությունների ժամկետը կրճատվում է, նշանակվում են նոր, արտահերթ ընտրություններ»,- ասել է նա` հավելելով, որ արտահերթ ընտրության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ նախնական արդյունքները հայտնի չեն:
Հիշեցնենք՝ ժամը 20:00-ի դրությամբ՝ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին 824 250 ընտրողներից մասնակցել է 324,553 քաղաքացի կամ 28.46 տոկոսը, հայտնում են ԿԸՀ-ից։
2018-ի ավագանու ընտրություններին նույն ժամանակահատվածում մասնակցել էր 370,323 քաղաքացի (43.65%)։
2017թ․-ին՝ 245.226 քաղաքացի (40.99%)
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքա՜ն բորդյուր կլիզեք. Փաշինյան
«Կրակելու, Երևանը արյունով վերցնելու մասին խոսողներին խորհուրդ եմ տալիս վերանայել բառապաշարն ու սեփական բախտը փորձել։ Սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու և ԼՂ հայերի էթնիկ զտման մասին
Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` 29 800...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Արցախում իրավիճակի մասին
Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում: Այս մասին Նյու Յուրքում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր...