ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Արցախում իրավիճակի մասին
Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում: Այս մասին Նյու Յուրքում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցում Երևանի քաղաքականության մասին:
Նա նշել է, որ ԵՄ հովանու ներքո Բաքվի հետ 1991 թվականի սահմաններում տարածքային ամբողջականության ճանաչման մասին փաստաթուղթ ստորագրելիս Հայաստանի իշխանությունները «մոռացել են նշել, որ անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները»:
«Երբ հայ հասարակության մեջ սկսվեցին քննարկումներ տեղի ունեցածի պատճառների մասին, ԱԺ նախագահ Սիմոնյանն ասաց՝ ԼՂ-ն Ադրբեջանին 2020 թվականին «տրվել» է Պուտինի կողմից: Իսկ այն ժամանակ խոսքն այն մասին էր, որ Ղարաբաղը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, իսկ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվեց»,– ասել է Լավրովը:
Իր խոսքով՝ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, գործում է հզոր ամերիկամետ լոբբին։ Դա ակնհայտ էր նաև նախորդ՝ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիաների ժամանակ։
«Մոսկվան դրան վերաբերվում է որպես արհեստականորեն բորբոքված կրքերի, գիտի, թե ով է ղեկավարում»,– ասել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքա՜ն բորդյուր կլիզեք. Փաշինյան
«Կրակելու, Երևանը արյունով վերցնելու մասին խոսողներին խորհուրդ եմ տալիս վերանայել բառապաշարն ու սեփական բախտը փորձել։ Սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու և ԼՂ հայերի էթնիկ զտման մասին
Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` 29 800...
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...