ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուլղարիայի սևծովյան ափին ականով անօդաչու թռչող սարք է ընկել

Բուլղարիայի հյուսիսային Սև ծովի ափին գտնվող Տյուլենովո գյուղի ափին հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, որի վրա ամրացված է եղել 82 մմ ական։ Այս մասին հայտնում է տեղական լրատվամիջոցները: 

 

ТАСС-ի տվյալներով՝ տեղի բնակիչները վթարի ենթարկված անօդաչուի մասին հայտնել են ոստիկանությանը, իսկ դեպքի վայրը շրջափակվել է։

 

Մոտակա հյուրանոցից զբոսաշրջիկները՝ ընդհանուր առմամբ մոտ 30 մարդ, տարհանվել են։  Ներկայումս Տյուլենովո է մեկնել Բուլղարիայի ռազմածովային ուժերի սակրավորների թիմը։

Քաղաքականություն