Եվրոպան պետք է մտածի Ռուսաստանի հետ ապագա համակեցության մասին․ Մակրոն
Եվրամիությունը պետք է մանրակրկիտ վերանայի իր ներկայիս անվտանգության հայեցակարգը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում։
Նրա խոսքով՝ ներկայիս մոդելը մշակվել է Սառը պատերազմի ժամանակ և այլևս չի արտացոլում իրականությունը։ Մակրոնը ընդգծել է երկարաժամկետ ռազմավարական մտածողության անհրաժեշտությունը։
Նա նշել է «հեռահար ռազմական հարվածներ» իրականացնելու կարողությունների զարգացման կարևորությունը։
Նախագահը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան ուսումնասիրում է իր միջուկային զսպման միջոցները ԵՄ անվտանգության ճարտարապետության մեջ ինտեգրելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ խորհրդակցություններն արդեն սկսվել են մի շարք եվրոպացի առաջնորդների հետ։
«Հիմա ուժեղ Եվրոպայի ժամանակն է։ Եվրոպան պետք է սովորի լինել աշխարհաքաղաքական ուժ։ Սա մեր ԴՆԹ-ի մաս չէր կազմում», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը չի հանգեցնի Մոսկվայի քաղաքականության փոփոխության։ Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է մտածի Ռուսաստանի հետ ապագա համակեցության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Միացյալ Նահանգները Ուկրաինային կմատակարարի 15 միլիարդ դոլարի զենք. Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ 2026 թվականին Միացյալ Նահանգները Ուկրաինային կմատակարարի 15 միլիա...
Թրամփը խոստացել է Օրբանին աջակցել ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին անվանել է իսկական ընկեր, մարտիկ և հաղթող և խոստացել իր աջա...
Տանգո պարելու համար երկուսն են պետք․ Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտության ավարտի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի՝ նշելով, որ «տանգո պարելո...
«Զանգեզուրի միջանցք»-ի հայկական հատվածը շատ կարճ է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` France 24-ին տված հարցազրույցում լրագրողը հարցրել է թե փոխնախագահ Վենսը այցելեց երկու երկ...