Չինաստանի հետ երկխոսություն չսկսելը աշխարհաքաղաքական սխալ կլինի. Ռուբիո
Չինաստանի հետ երկխոսություն չսկսելը աշխարհաքաղաքական սխալ կլինի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Չինաստանի հետ երկխոսություն չսկսելը աշխարհաքաղաքական սխալ կլինի։ Մեր ազգային շահերը մեծապես հակասում են։ Միացյալ Նահանգները ակնկալում է, որ յուրաքանչյուր երկիր գործի իր շահերի շրջանակներում, այդ թվում՝ Չինաստանը։ Դիվանագիտության նպատակն է ապահովել երկխոսության խաղաղ և կարգավորված շարունակությունը այն ժամանակ, երբ մեր ազգային շահերը հակասում են», - նշել է Ռուբիոն։
Խոսելով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մասին՝ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ չգիտի, թե որքան լուրջ են Ռուսաստանի մտադրությունները պատերազմը դադարեցնելու հարցում։
«Մենք չգիտենք, թե նրանք լուրջ են, թե ոչ։ Նրանք ասում են, որ լուրջ են։ Մենք կշարունակենք հետևել իրադարձություններին», - ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռի հայտարարությունը՝ Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Եր...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...