Պետություն կորցնելու ռիսկը այսօր հաղթահարված է. Փաշինյան
2018 թվականին ես խոսում էի մեր պատմության ցիկլը փոխելու մասին, այս մասին «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց նախորդ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ես աշակերտներին ասացի, որ ես համոզված եմ, որ մենք փոխել ենք մեր պատմության ցիկլը։ Ես անգամ դրա օրը գիտեմ։ 2024 թվականի ապրիլ-մայիսին մենք կանգնած ենք եղել պետությունը մեկ ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ։
Այդ ժամանակ սահմանազատման գործընթացն էր, և Հայաստանում մեծ դիմադրություն էր առաջանում։ Ես հիշում եմ, որ մենք խորհրդակցություն ունեցանք Կառավարությունում Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով, և հիմնական հարցն այն էր, որ եթե նման մեծ դիմադրություն կա, պետք է հետաձգել սահմանազատման որոշումները։ Եվ այդ պահին ես հասկացա, որ եթե գնանք այդ ճանապարհով, ապա 90 թվականին սկսված պատմության ցիկլը փակվելու է, և մենք որոշեցինք, որքան էլ դժվար լինի գնանք այդ ճանապարհով։
Մենք անցանք այդ ճանապարհով, և ես վստահ կարող եմ ասել, որ 2018 թվականին մեր առաջ դրած խնդիրը կատարել ենք, պետություն կորցնելու ռիսկը այսօր հաղթահարված է»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռի հայտարարությունը՝ Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Եր...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...