Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայի ժամանակավոր արտաքին վերահսկողության գաղափարը․ Գալուզին
Հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Ուկրաինայի արտաքին կառավարում ՄԱԿ-ի հովանու ներքո մտցնելու գաղափարը հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակներից մեկն է, և Ռուսաստանը պատրաստ է այն քննարկել այլ երկրների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«2025 թվականի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ստեղծումը հնարավոր տարբերակներից մեկն է։ Նմանատիպ նախադեպեր եղել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և այլ երկրների հետ քննարկել Կիևում ժամանակավոր արտաքին կառավարում մտցնելու հնարավորությունը»։
Փոխարտգործնախարարը կարծում է, որ նման քայլը «հնարավորություն կտա Ուկրաինայում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ և ստեղծել կենսունակ կառավարություն, որի հետ կարող են ստորագրվել լիարժեք խաղաղության պայմանագիր և օրինական փաստաթղթեր միջպետական համագործակցության ապագայի վերաբերյալ»։
«Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ ՄԱԿ-ը պաշտոնապես չի ստեղծել միատեսակ մեխանիզմ՝ հակամարտությունից տուժած տարածքներում ժամանակավոր միջազգային վարչակազմեր ստեղծելու համար»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Զանգեզուրի միջանցք»-ի հայկական հատվածը շատ կարճ է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` France 24-ին տված հարցազրույցում լրագրողը հարցրել է թե փոխնախագահ Վենսը այցելեց երկու երկ...
Զելենսկին կտրուկ արձագանքել է Թրամփի՝ արագ համաձայնության կոչին
Ուկրաինայի նախագահ Զելենսկին կտրուկ արձագանքել է ԱՄՆ նախագահ Թրամփի՝ արագ համաձայնության կոչին, ըստ «Ստրանա» հրատարակութ...
Թրամփը հրապարակել է երկրի ամենամեծ ավիակրի լուսանկարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը «լավագույն բանն է, որ կարող էր տեղի ունենալ», այ...
Ես Պուտինից երիտասարդ եմ. նա շատ ժամանակ չունի. Զելենսկի
Ես Պուտինից երիտասարդ եմ: Այս մասին Politico-ի հետ զրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կատակել է Պուտինի տարիքի...