Խախտումներ են արձանագրվել․ պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել
Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ համակարգին է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում, այդ թվում` Տիգրանի Ավինյանի հետ կապված։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը` ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության օրն արձանագրված խախտումներին։
Ավինյանի դեպքում խոսքը օրեր առաջ պոլիտեխնիկական համալսարանում ուսանողներին տրված այն խոստման մասին է, թե «Ավինյանի հետ հանդիպման գալու դեպքում ուսանողների բացակաները հարգելի կհամարվեն»։
«Անկախ դիտորդն» ընդգծում է` սա ընտրակաշառք չէ, բայց իրենց կարծիքով` Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն է։
Խոսելով նախընտրական քարոզարշավի լուսաբանման մասին` «Անկախ դիտորդն» արձանագրել է, որ սեպտեմբերի 6-ի դրությամբ Հանրային հեռուստաընկերության լրատվական և այլ հաղորդումներում ՔՊ–ն լուսաբանվել է մոտ 2 անգամ ավելի շատ, քան մյուս կուսակցությունները միջինում։
«Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ևս կրել է քարոզչական բնույթ»,– ընդգծվում է լրատվամիջոցներին ներկայացված զեկույցում։
Նախընտրական շրջանում ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրվել, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ, իրեր տալու, ծառայություններ խոստանալու առանձին դեպքեր։ Ըստ դիտորդական կազմակերպության` նման քայլեր արվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժը հայրենյաց» կուսակցությունների ու «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից։
Ինչ վերաբերում է ընտրողների ազատ կամարտահայտմանը, այս մասով «Անկախ դիտորդն» արձանագրել է ՔՊ–ի նախընտրական հավաքներին և ժողովներին կազմակերպված ձևով վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։
Արդեն քվեարկության օրը կազմակերպությունը դիտարկումներ է իրականացրել Երևանի 474 ընտրատեղամասերից 468-ում։ Արձանագրվել են կուտակումներ, քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ներկայություն, քվեարկության գաղտնիության բացահայտման դեպքեր, ընտրողների ուղղորդումներ, կազմակերպված տեղափոխման, անգամ վեճերի դեպքեր և այլն։ Ընդգծվում է, որ այս ամենը, սակայն, զանգվածային բնույթ չի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...