Խերսոնի նախկին քաղաքապետը, որը1 տարի անհետ կորած էր համարվում, հայտնաբերվել է ռուսական գերության մեջ
Խերսոնի նախկին քաղաքապետ Իգոր Կոլիխաևը, ով երկար ժամանակ համարվում էր անհայտ կորած, սեպտեմբերի 13-ին պաշտոնապես ստացել է բանտարկյալի կարգավիճակ։ Այս մասին «Суспiльне»-ին ասել է Կոլիխաևի որդին՝ Սվյատոսլավը։
«Ես կապ հաստատեցի Կարմիր խաչի հետ, և նրանք ինձ ասացին, որ ռուսական կողմը իմ հորը՝ Իգոր Կոլիխաևին, բանտարկյալների ցուցակում է ներառել, նա գտնվում է Ռուսաստանի տարածքում», - լրագրողներին ասել է Սվյատոսլավը։
Թե կոնկրետ որտեղ է գտնվում Կոլիխաևը և ինչ վիճակում է, չի նշվում։
Ռուսական զորքերը Խերսոնը գրավեցին 2022 թվականի մարտին։ Դրանից հետո Իգոր Կոլիխաևը ևս երեք ամիս չի լքել աշխատավայրը։ 2022 թվականի հունիսին նա ձերբակալվել էր Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից։ Այդ ժամանակվանից Կոլիխաևի մասին ոչինչ հայտնի չէ։
2022 թվականի նոյեմբերին Ուկրաինայում գտնվող ռուսական զորքերը դուրս բերվեցին Դնեպրի աջ ափից՝ լքելով Խերսոնը։ 2023 թվականի մարտին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռոման Մրոչկոյին նշանակել է Խերսոնի քաղաքային ռազմական վարչակազմի նոր ղեկավար։