Ինչու են դատախազի թիկնապահները տեղամաս մտել
Նոր-Նորք վարչական շրջանի 2/40 տեղամասում գտնվել է կողմնակի մի անձ, որը եղել է դատախազի թիկնապահը: Այս մասին արձանագրել է «Ականատես դիտորդ»-ը։
Դիտորդական կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 2/40 ընտրատեղամասում կողմնակի անձ է մտել, զրուցել Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, այնուհետ նրանք միասին մտել են քվեարկության սենյակ և շարունակել խոսել տեխնիկական սարքավորումների մասին:
Դիտորդի հարցին, թե ո՞վ էր այդ անձը, արդյո՞ք իրավունք ուներ գտնվելու քվեարակության սենյակում, ՏԸՀ նախագահը պատասխանել է, որ նա դատախազի թիկնապահ է և քվեարկության կարգն էր հարցնում։
Նկատենք, որ «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ թիկնապահն իրավունք չունի մտնել ընտրատեղամաս, զրուցել, հարցուփորձ անել: Նա լավագույն դեպքում կարող է ուղեկցել իր պահպանության օբյեկտին մինչ տեղամաս:
ArmLur.am-ը հետաքրքրվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից, թե Աննա Վարդապետյանի թիկնապահը ինչու է մտել տեղամասային ընտրական հանձնաժողով: Ի պատասխան՝ դատախազությունից հայտնել են ․
«ՀՀ գլխավոր դատախազը քվեարկել է 2/40 ընտրական տեղամասում և պետական պահպանության ծառայության աշխատակիցներն իրականացրել են օրենքով վերապահված իրենց լիազորությունները»:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...