Ուկրաինայում պատերազմի ընթացքում սահմանվել է ավելի քան 32 հազար զոհված ռուս զինվորականի անուն. ԶԼՄ

BBC-ն Mediazona հրատարակության և կամավորների խմբի հետ միասին կարողացել է բաց աղբյուրների հիման վրա սահմանել Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհված 32 164 ռուս զինվորականների անուններ, գրում է լրատվամիջոցի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ նրանցից առնվազն 1910 մարդ զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը հետ մղելիս։ 

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է լրատվամիջոցը, այս ցուցակը, ամենայն հավանականությամբ, պարունակում է 2 անգամ ավելի քիչ մարդ, քան իրականում թաղված է Ռուսաստանում:

 

«Այս եզրակացությանն ենք եկել՝ համեմատելով հրապարակային մահախոսականների թիվը Ռուսաստանի 70 բնակավայրերի գերեզմանոցներում գտնվող զինվորական գերեզմանների թվի հետ»,– նշում է լրատվամիջոցը:

Կորուստների ամենամեծ կատեգորիան մնում են բանտարկյալները։ Մենք գիտենք 6073 մահացած դատապարտյալների անուններ, որոնց մեծ մասը կռվել է «Վագներ» ՄՌԿ–ի կազմում, բայց ավելի ու ավելի շատ տեղեկություններ են ստացվում Ռուսաստանի պաշտպանության նախարարության անունից հավաքագրված բանտարկյալների «Փոթորիկ» ջոկատների կորուստների մասին: 

Կորուստների քանակով երկրորդ տեղում մոբիլիզացվածներն են՝ զոհվածների 3613 թվով։ 

Նշվում է, որ սպայական կազմը նույնպես շարունակում է զգալի կորուստներ կրել: Հայտնի է, որ սպաների շրջանում անվանական հաստատված զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 40-ի:

Պատահարներ