ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 15-ին` ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի Զ...
Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություններ, որոնք ներկայացնում ենք ստորև. «Կապված Ադրբեջանի ԶՈւ...
Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «Սեպտեմբերի 17֊ ին ժամը 00։...
Հրազենի վիրավորումից զոհվել է զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի...