ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի հանրային տրանսպորտում արդեն գործում է միասնական տոմսային համակարգը
Երևանյան հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական նախագիծն ամբողջությամբ ավարտված է. մեկնարկել է հիմնական ծրագիրը: Միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով են կահավորվում ավտոբուսները: Այս մասին հայտնում են Երևանի Քաղաքապետարանից:
Առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «ՄԱՆ» ավտոբուսների կահավորումը, այնուհետև տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում: Մինչև տարեվերջ էլ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում: Հատուկ սարքերի տեղադրումից անմիջապես հետո դրանցից արդեն կարելի է օգտվել. այս պահին հասանելի է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:
Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի մետաղադրամներով սպասարկումից. ուղևորներին միասնական ու վճարման տարբեր եղանակներ կառաջարկվեն: Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված:
Մասնագետները նկատում են՝ սկզբնական փուլում, իհարկե, դժվարություններ կարող են լինել ինչպես սարքից օգտվելու, այնպես էլ տոմսային միասնական համակարգի սպասարկման հետ կապված:
Մայրաքաղաքում նախաձեռնված ոլորտային բարեփոխումներն ընթանում են տարբեր ուղղություններով, հիմքում դրված է մեկ նպատակ՝ Երևանում ունենալ ժամանակակից, անվտանգ, հասանելի ու հարմարավետ տրանսպորտային համակարգ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլոր տեղամասերից ստացված արդյունքները ժամը 10։00-ի դրությամբ․ ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բեռնաթափում Ստեփանակերտ հասցված 15 տոննա մարդասիրական բեռները
ՌԴ խաղաղապահները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է երեկ ռուսական Կարմիր խաչի մեքենայով Ստեփանակերտ հասցված 15 տոնն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում «MAN» ավտոբուսը փչացել է, ուղևորները մնացել են ճանապարհի կեսին
Լրագրող Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ երևում է, որ թիվ 74 երթուղին սպասարկող M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Արցախի հարցը
ԱՄՆ Կոնգրեսում կայացան Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները։ Նախագահում էր հանձնաժողովի համանախա...