ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Արցախի հարցը
ԱՄՆ Կոնգրեսում կայացան Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները։ Նախագահում էր հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը։ Բանախոսներն էին Լուիս Մորենա Օկամպոն և Դեյվիդ Ֆիլիփսը, հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրեց պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև սեպտեմբերի 1-ին կայացած հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Էնթոնի Բլինքենը կրկին ընդգծել է Միացյալ Նահանգների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կրկնել պաշտոնական Վաշինգտոնի կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական, առևտրային նպատակներով ու մարդկանց տեղաշարժի համար:
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը, ով նախագահում էր սեպտեմբերի 6-ի լսումները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այն կարծիքին է, որ սոսկ մտահոգություն արտահայտելը բավարար չէ:
«Անհրաժեշտ են Ալիևին ուղղված ավելի կոշտ ու ուղիղ հայտարարություններ: Նրան մեղադրում են ցեղասպանության մեջ, ինչը չի կարող անհետևանք մնալ: Հետևանքների առումով վատագույն տարբերակը Ալիևի համար կլինի քրեական հետապնդումը: Չի՛ կարելի մարդկանց սովամահ անել: Նա օգտագործում է սնունդը և դեղորայքը որպես զենք»,- ընդգծել է կոնգրեսական Սմիթը՝ լսումներից հետո «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում «MAN» ավտոբուսը փչացել է, ուղևորները մնացել են ճանապարհի կեսին
Լրագրող Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ երևում է, որ թիվ 74 երթուղին սպասարկող M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Աննորմալ խցանումներ են Ավան ու Մասիվ»․ օգտատեր
Գործարար Սամսոն Գրիգորյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրառմամբ. «Չքաղաքականացնել. դիլետանտությունն ու կար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկավատորով քանդում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղիները․ ի՞նչ է կատարվում տեղում
Այսօր առավոտյան ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանը հայտնել է, որ քաղաքապետերանը որոշել է քանդել Ծիծեռնակաբերդի հուշահամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բեռնաթափում Ստեփանակերտ հասցված 15 տոննա մարդասիրական բեռները
ՌԴ խաղաղապահները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է երեկ ռուսական Կարմիր խաչի մեքենայով Ստեփանակերտ հասցված 15 տոնն...