Ռուսական Սու-34 կործանիչները հագեցվել են հեռահար թևավոր հրթիռներով․ ԶԼՄ
Ռուսական Սու-34 առաջնագծի ռմբակոծիչները ձեռք են բերել հեռահար թևավոր հրթիռներ կրելու հնարավորություն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ մոդիֆիկացված ռմբակոծիչներն արդեն կիրառվել են Ուկրաինայի մարտական գոտում։
«Հրթիռը նոր չէ, ինչպես ինքնաթիռը, բայց նախկինում դրանք չեն օգտագործվել մեկ համալիրում, և նոր լուծումը մեծացնում է ինչպես հրթիռի, այնպես էլ ինքնաթիռի օգտագործման փոփոխականությունը»,- զրուցակցի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Զրուցակցի խոսքով՝ Սու-34-երը կարող են պահանջվել որպես հեռահար թևավոր հրթիռների կրող, օրինակ, այն դեպքում, երբ «ՆԱՏՕ-ի երկրների հետ հակամարտության պայմաններում հարկավոր է ռազմավարական առաքելություններ իրականացնել»:
Նշենք՝ Սու-34-ն առաջնագծի գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ է։ Այն Սու-27 կործանիչի մոդիֆիկացիան է։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերում այն կիրառության է անցել 2014 թվականի մարտի 20-ին։ Առավելագույն արագությունը 1900 կմ/ժ է, թռիչքի հեռահարությունը՝ 4500 կմ առանց լիցքավորման և 7000 կմ՝ լիցքավորման դեպքում։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 14 650 մ է, անձնակազմը՝ երկու հոգի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10֊ից ժամը 16։ 20֊...
Հայաստան են ժամանել ԱՄՆ գեներալներ․ հետևում են հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զ...
ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...