Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԲ-ն։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15֊ին ` ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10֊ից ժամը 16։ 20֊...
Հայաստան են ժամանել ԱՄՆ գեներալներ․ հետևում են հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զ...
ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...